Միջազգային

ԱՄՆ-ը եւս 550 մլն դոլարի օգնություն կհատկացնի Ուկրաինային անվտանգության ապահովման համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը եւս 550 մլն դոլարի օգնություն կհատկացնի Ուկրաինային անվտանգության ապահովման համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պատրաստվում Է անվտանգության ոլորտում 550 մլն դոլարի չափով օգնության նոր փաթեր տրամադրել Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին հայտնել Է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Այսօր ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլլին ուկրաինացի գործընկերների հետ խոսել են Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակելու մասին եւ նրանց տեղեկացրել անվտանգության ոլորտում 550 մլն դոլարի չափով օգնության նոր փաթեր տրամադրելու մասին, որին այսօր հավանություն կտա Բեյդենի վարչակազմը»,-ասել Է Քիրբին՝ հանդես գալով Սպիտակ տանն անցկացված ճեպազրույցում:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ընդամենը փետրվարից Վաշինգտոնը շուրջ 8 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնություն Է ցուցաբերել Ուկրաինային, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում