Միջազգային

ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցելու հարցը օրակարգում չի եղել. Պեսկով

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցելու հարցը օրակարգում չի եղել. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցելու հարցը օրակարգում չի եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անկեղծ ասած, ոչ, այդպիսի հարց օրակարգում չկա»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում հնարավոր համարում են ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցությունը:

Կոսովոյի հյուսիսում նախօրեին տեղի են ունեցել անկարգություններ՝ կապված սերբական համարներով և փաստաթղթերով մուտքի արգելքի հետ: Արգելքը պետք է ուժի մեջ մտներ օգոստոսի 1-ից։ Կոսովոյի իշխանությունները՝ ԱՄՆ-ի կոչից հետո, մեկ ամսով հետաձգել են սերբական համարներով և փաստաթղթերով մուտքի արգելքը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հույս է հայտնել, որ Կոսովոյում լարվածությունը կթուլանա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում