Միջազգային

Կողմերը կարող են համաձայնության գալ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Իրանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Կողմերը կարող են համաձայնության գալ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի մասնակիցները կարող են շուտով համաձայնության գալ բանակցությունների նոր փուլի անցկացման վերաբերյալ: Օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հավանաբար, մոտ ապագայում մենք կկարողանանք համաձայնության գալ բանակցություների ժամանակային շրջանակների շուրջ եւ կդառնանք նոր բանակցային փուլի ականատեսներ»,- ասել Է նա: Դիվանագետը հավելել Է, որ «որոշումը կախված Է հակառակ կողմի, մանավորապես, ԱՄՆ-ի կամքից»:

Հունիսին Կատարում տեղի ունեցան միջուկային գործարքի վերականգնման շուրջ ոչ ուղղակի բանակցություններ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ: Դրանից հետո իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող, Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան հայտարարել Է, որ Դոհայում կողմերին հաջողվել Է հասնել այն առաջընթացին, որի հույսը նրանք ունեին: Միեւնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը դրականորեն Է գնահատել բանակցությունների նոր փուլը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում