Միջազգային

Ալժիրի նախագահը հայտարարել Է BRICS-ին միանալու շահագրգռության մասին

2 րոպեի ընթերցում

Ալժիրի նախագահը հայտարարել Է BRICS-ին միանալու շահագրգռության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը հայտարարել Է, որ հանրապետությունը շահագրգռված Է BRICS-ին միանալու հարցում: «Ալժրին ունի գրեթե բոլոր պայմանները BRICS-ին անդամակցելու համար, եւ ինքը խիստ շահագրգռված Է այդ դաշինքին միանալու հարցում»,- կիրակի երեկոյան ասել Է Թեբունը լրարգողներին: Նրա խոսքը մեջբերում Է Algeria Press Service գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թեբունը նաեւ նշել Է, որ BRICS-ին անդամակցելն Ալժիրին թույլ կտա խուսափել «երկբեւեռ հակամարտություններին» մասնակցելուց: 2022 թվականի հունիսին BRICS-ին անդամակցելու են դիմել Արգենտինան եւ Իրանը: Ավելի ուշ BRICS-ի միջազգայն համաժողովի նախագահ Փուրնիմա Անանը հայտնել Է, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան նույնպես պլանավորում են այդ միավորմանն անդամակցելու հայտեր տալ:

Նրա խոսքով՝ այդ երկրներից որոշների ընդունման մասին քննարկմանն ու հնարավոր որոշումանը կարելի Է սպասել արդեն հաջորդ գագաթնաժողովին: BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Միավորման նպատակն Է, որն ստեղծվել Է 2006 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ, համակողմանի համագործակցության զարգացումը մասնակից երկրների միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում