Միջազգային

 Եվրոյի գոտում գնաճը հուլիսին հասել է տարեկան հաշվարկով ռեկորդային 8,9 տոկոսի

1 րոպեի ընթերցում

 Եվրոյի գոտում գնաճը հուլիսին հասել է տարեկան հաշվարկով ռեկորդային 8,9 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոգոտու երկրներում հուլիսին գնաճը հասել Է տարեկան հաշվարկով ռեկորդային 8,9 տոկոսի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին այդ մասին հայտնել Է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվոստատը:

Ինչպես նշում Է գործակալությունը, ցուցանիշն ամսական արտահայտությամբ աճել Է 0,1 տոկոսով ՝ հունիսին 0,8 տոկոսվ բարձարցումից հետո: Եվրոստատը պարզաբանում Է, որ բարձր գնաճի գլխավոր պատճառը Էներգակիրների գների բարձրացումն Է:

Այն կազմել Է տարեկան հաշվարկով 39,7 տոկոս՝ անցյալ ամսին 42 տոկոսով բարձրանալուց հետո: Սննդամթերքը, ալկոհոլը եւ ծխախոտը հունիսին թանկացել են 9,8 տոկոսվ՝ մայիսի 8,9 տոկոսի դիմաց, արդյունաբերական ապրանքները՝ 4,5 տոկոսով՝ 4,3 տոկոսի դիմաց:

Ծառայությունների արժեքի աճն արագացել Է մինչեւ 3,7 տոկոս՝ հունիսի 3,4 տոկոսի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում