Միջազգային

Բայդենը ապաքինվել է ՔՈՎԻԴ-19-ից և վերադարձել է առկա աշխատանքին

1 րոպեի ընթերցում

Բայդենը ապաքինվել է ՔՈՎԻԴ-19-ից և վերադարձել է առկա աշխատանքին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը իրեն հիանալի է զգում և վերադարձել է առկա աշխատանքին ՔՈՎԻԴ-19-ի պատճառով Սպիտակ տանը ինքնամեկուսացվելուց և ապաքինվելուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է ամերիկյան CNN-ը:

Նախագահ Բայդենը ելույթ է ունեցել Վարդերի այգում և հայտարարել է, որ ինքն անցել է հիվանդության միջով առանց վախի:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Բայդենի ՔՈՎԻԴ-19-ի թեսթը բացասական արդյունք է ցույց տվել: Սպիտակ տունը ԱՄՆ նախագահի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հաղորդել էր հուլիսի 21-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում