Աշխարհում մինչ օրս կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 18 000 դեպք է գրանցվել. ԱՀԿ ղեկավար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխարհում մինչ օրս գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 18 հազար դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ դեպքերի ավելի քան 70 տոկոսը գրանցվել է Եվրոպայում, իսկ 25 տոկոսը՝ ամերիկյան աշխարհամասում:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս նպատակաուղղված պատվաստում իրականացնել այն անձանց, ովքեր շփվել են կապիկի ծաղիկով հիվանդների հետ, ինչպես նաև վարակվելու բարձր ռիսկ ունեցողներին, այդ թվում՝ բուժաշխատողներին, լաբորատորիայի որոշ աշխատողներին և բազմաթիվ սեռական զուգընկերներ ունեցողներին»,- ասել է Թեդրոս Հեբրեյեսուսը:

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը