Միջազգային

Նիդեռլանդներում 105 հազար հավ են ոչնչացրել թռչնագրիպի պատճառով

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդներում 105 հազար հավ են ոչնչացրել թռչնագրիպի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թռչնագրիպ Է հայտնաբերվել Նիդեռլանդների հյուսիսի Միներտսգա բնակավայրի բրոյլերաին ֆերմայում: Վիրուսի տարածումը կանխելու համար մորթել են բոլոր 105 հազար հավերը, հուլիսի 26-ն հայտնել Է Նիդեռլանդների գյուղատնտեսության, բնության եւ պարենի հարցերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խոսքն, ավելի շուտ, վերաբերում Է բարձրախտածին տարբերակին»,- նշել են գերատեսչությունում: Երեք կիլոմետր շառավղով գտնվում են եւս երկու բրոյլերային ֆերմաներ: Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում Նիդեռլանդների Պարենամթերքի եւ սպառողական ապրանքների անվանգության վարչությունն ուշադրությամբ կհետեւի այդ ընկերություններին: 10 կիլոմետր շառավղով գտնվում են 10 այլ թռչնաֆաբրիկաներ:

Դրանց արգելված Է ընտանի թռչունների, ձվի եւ թռչնային թափուկների փոխադրումը՝ կանխելու համար վիրուսի տարածումը: Թռչնագիպի այս բռնկումն սկսվել Է անցյալ տարվա հոկտեմբերին եւ ամենալուրջն Է վերջին 20 տարվա ընթացքում: Այդ ժամանակամիջոցում վիրուս Է հայտնաբերվել առնվազն 50 թռչնաֆաբրիկաներում, ոչնչացվել են միլիոնավոր թեւ թռչուններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում