Սևանի քաղաքային զբոսայգում տեղի է ունեցել «Շշնջացող ափսեներ» գիտարձանի բացման հանդիսավոր արարողություն

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանի քաղաքային զբոսայգում տեղի է ունեցել «Շշնջացող ափսեներ» գիտարձանի բացման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Սեւանի համայնքապետարանի աշխատակիցներ, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, նախագծի հիմնական նպատակը գիտության հանրայնացումն է, տվյալ դեպքում՝ ձայնի տարածման հատկությունների բացահայտումը գիտարձանի միջոցով:

«Գիտարձանի գաղափարը ծնվեց դեռեւս 3 տարի առաջ, երբ ԱՄՆ Սան-Ֆրանցիսկո քաղաքում տեսա ակուստիկ հայելիներ, որոնք պատրաստված էին բրոնզից: Հետագայում ուսումնասիրեցի երեւույթը եւ հասկացա, որ աշխարհում նման գիտարձանները շատ քիչ են, այն էլ` միայն զարգացած երկրներում: Որոշեցի, որ այդպիսին պիտի կառուցվի նաեւ Հայաստանում»,- ներկայացրել է «Շշնջացող ափսեներ»-ի հեղինակ Գայանե ԿԱրապետյանը:

Գաղափարը միս ու արյուն է ստացել Awesome Foundation Yerevan-ի կողմից ֆինանսական միջոցներ տրամադրելու շնորհիվ:

«Համբերատարության, ճիշտ համագործակցության, պրպտուն աշխատանքի շնորհիվ գիտարձանի ստեղծումը դարձավ իրողություն եւ գտավ իր մնայուն տեղը: Ու այդ ճանապարհին Գայանեին օգնության հասան ու աջակցության ձեռք մեկնեցին մի շարք կազմակերպություններ ու անհատներ, նրա ընտանիքի անդամներն ու ընկերները, որոնք հավատացին նրան, վստահեցին ու չսխալվեցին:

Գայանեն խոստովանում է, որ նախագծի վրա ծախսվել է ավելի շատ ժամանակ եւ գումար, քան նախատեսված էր, եւ հույս ունի, որ մարդիկ խնամքով ու հոգատարությամբ կվերաբերեն գիտարձանին, եւ այն երկար տարիներ կծառայի իր նպատակին: Գիտարձանը բացված է, «Շշնջացող ափսեներն» արդեն բոլորի սեփականությունն են, իսկ ցուցանակներն այցելուներին կհուշեն` ինչպես օգտվել դրանից: Սեւան համայնքը Գայանե Կարապետյանի եւ նրա նման երիտասարդների շնորհիվ պետք է դառնա ինքնաբավ, ուժեղ, կայացած ու ներկայանալի»,-նշեց համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Մեքսիկան զինվորականների կներգրավի ԱՄՆ-ի հետ սահմանի պահպանության ուժեղացմանը

ԱՄՆ-ն կասեցրել է մեքսիկական ապրանքների մաքսատուրքերի սահմանումը

Ռումինիայի նախագահը հերքել է իր վաղաժամկետ հրաժարականի մասին լուրերը

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա վոկալ-սիմֆոնիկ երկի ստեղծման մրցույթ

Սերբիայի նախագահը ուսանող ցուցարարներին առաջարկել է փետրվարի 5-ին բանակցություններ սկսել

Վրաստանի ընդդիմությունը բռնապետության սպառնալիք է որակել երկրի օրենսդրության հնարավոր խստացումը

Մոլդովայում պահանջել են հետաքննել USAID-ի գործունեությունը

ՕՊԵԿ+-ի երկրների կոմիտեի նախարարները որոշել են չփոխել նավթի արդյունահանման ընթացիկ քաղաքականությունը

Արմավիր մարզում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել

Հայտնի են համահայկական խաղերի ձնամարտի մրցաշարի հաղթողը և մրցանակակիրները