ՄԱԿ-ը կշարունակի մարդասիրական օգնություն ցույց տալ Աֆղանստանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) կշարունակի մարդասիրական օգնություն ցույց տալ Աֆղանստանին եւ աջակցել խաղաղության ապահովմանն այդ երկրում: Այդ մասին ասված Է Տաշքենդում ընթացող «Աֆղանստան. անվտանգություն եւ տնտեսական զարգացում» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հղած ուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միավորված ազգերի կազմակերպությունը կշարունակի աջակցել խաղաղության ապահովմանը, ցույց տալ մարդասիրական օգնություն, օժանդակել կայուն զարգամանը եւ պատշտպանել մարդու իրավունքներն Աֆղանստանում»,- ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում, որն ընթերցել Է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Նորովը:

«Հակազդումն ահաբեկչությանը, մարդու իրավունքների ապահովումը եւ հասարակության կյանքին կանանց ու աղջիկների ակտիվ մասնակցության խրախուսումը կենտրոնական նշանակություն ունեն Աֆղանստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս խաղաղության եւ զարգացման ապահովման համար: Այդ առնչությամբ կենսականորեն կարեւոր Է հարեւան երկրների դերն, ինչպիսին ձեր երկիրն Է, Աֆղանստանի կայունության համար»,- նշել Է Գուտերիշը:

Միջազգային խորհրդաժողովին մասնակցում են Աֆղանստանի խնդրով տարբեր երկրների, այդ թվում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության եւ Իրանի հատուկ ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, միջազգայն ֆինանսական իստիտուտների ներկայացուցիչներ, ընդամենը 100 արտասահմանյան պատվիրակություններ: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Ուզբեկստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Յուսուպ Կաբուլժանովը, խորհրդաժողովի հիմնական խնդիրներն են աֆղանական վեկտորով միջազգային հանրակցության համակարգված գործողությունների, երկրի տնտեսական վերականգնման կոնկրետ առաջարկությունների եւ գործողությունների մշակումը, անհետաձգելի մարդասիրական օգնության ցուցաբերումն աֆղան ժողովրդին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Չիլին, Արգենտինան, Բոլիվիան և Պերուն կրիտիկական հանքանյութերի վերաբերյալ համատեղ հռչակագիր են ստորագրել

Նարեկ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում

Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Հնդկաստանի վարչապետը այց կկատարի Ուզբեկստան և Ղրղզստան

Գյումրիում մեկնարկել է «HAY-AT JAZZ. հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

Կամո Ցուցուլյանն ու Արամ Ղազարյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում

Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները տարեվերջին թվայնացված կլինեն. Արփինե Սարգսյան

Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում