Միջազգային

ԵՄ-ի երկրները համաձայնեցրել են գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու պլանը. DPA

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ի երկրները համաձայնեցրել են գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու պլանը. DPA

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության (ԵՄ) երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու արտակարգ պլանը: Հուլիսի 26-ին այդ մասին հաղորդել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագետների, տեղեկացնում Է «Արենպրես»-ը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ նոր պլանը կհաստատվի հուլիսի 26-ին Բրյուսելում Միության Էներգետիկայի նախարարների հատուկ հանդիպմանը: Դիվանագետները DPA-ին հավաստել են, որ պլանի համաձայն, որն առաջարկել Է Եվրահանձնաժողովը (ԵՀ), երկրները կամավոր պետք Է 15 տոկոսով կրճատեն գազի սպառումը 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 2023 թվականի մարտի 31-ը:

Հուլիսի 20-ին Եվրահանձնաժողովը հրապարակել Է փաստաթուղթ, որտեղ ասված Է, որ ԵՄ-ի երկրները պետք Է մինչեւ սեպտեմբերի վերջը ներկայացնեն մնչեւ 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակամիջոցում կամավոր գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու պլաններ: Բրյուսելում նաեւ հավանական սցենար են համարել ռուսական գազի լիակատար անջատումը եւ կոչ են արել սկսելու դրան նախապատրաստվելը՝ պահպանելով ԵՄ-ի միասնությունը: Մի շարք երկրներ, այդ թվում Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը, հավանություն չեն տվել ԵՀ-ի նախաձեռնությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում