Աշխատանք շոգին. արհմիությունները կոչ են անում ընդունել համաեվրոպական օրենք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անոմալ շոգերի ֆոնին Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիան կոչ է անում ԵՄ բոլոր երկրների համար ընդունել օրենք, որը կկարգավորի աշխատավայրում թույլատրելի ջերմաստիճան ապահովելու գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Euronews»-ը տեղեկացնում է, որ կոնֆեդերացիայի հայտարարության մեջ նշվում են «Կենսապահովման և աշխատանքի պայմանների բարելավման եվրոպական հիմնադրամ»-ի ուսումնասիրության տվյալները, ըստ որի՝ 40 տոկոս աշխատաժամանակի ընթացքում օդի բարձր ջերմաստիճանն իր ազդեցությունն է թողնում շինարարության և գյուղատնտեսության ոլորտում աշխատող մարդկանց վրա։

Այսօր ԵՄ միայն վեց երկիր ունի օրենք, որը կարգավորում է աշխատավայրում ջերմաստիճանի պայմանները: Հունգարիայում նստակյաց աշխատանքի պարագայում օդի ջերմաստիճանը պետք է լինի 31 աստիճանից, Բելգիայում՝ 29 աստիճանից ցածր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օպտիմալ աշխատանքային ջերմաստիճանը գնահատում է 16-ից 24 աստիճանի սահմաններում:

Աշխատավայրում դժբախտ պատահարների ռիսկն ավելանում է 7%-ով 30 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում և 15%-ով, եթե հասնի 38 աստիճանի։

Հայերեն العربية Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ