Միջազգային

Ստամբուլում ձեռք բերած հացահատիկային պայմանավորվածությունները չեն արգելում ՌԴ-ին շարունակել հատուկ գործողությունը․Լավրով

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում ձեռք բերած հացահատիկային պայմանավորվածությունները չեն արգելում ՌԴ-ին շարունակել հատուկ գործողությունը․Լավրով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլում հացահատիկի համաձայնագրերով Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները չեն արգելում շարունակել հատուկ գործողությունը Ուկրաինայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովն ընդգծել է, որ Ստամբուլում ստորագրված համաձայնագրերին համապատասխան հացահատիկի մատակարարման համար խոչընդոտներ չկան։

«Օդեսայի նավահանգստի հացահատիկի տերմինալը գտնվում է ռազմական հատվածից զգալի հեռավորության վրա։ Ստամբուլում ստորագրված պայմանագրերի համաձայն՝ հացահատիկի մատակարարման համար խոչընդոտներ չկան, և մենք դրանք չենք ստեղծել»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում