Միջազգային

Քուվեյթի վարչապետ Է դարձել Էմիրի որդին

1 րոպեի ընթերցում

Քուվեյթի վարչապետ Է դարձել Էմիրի որդին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի Էմիրի որդի Ահմեդ Նավաֆ ալ Ահմեդ աս Սաբահը նշանակվել Է երկրի վարչապետի պաշտոնում՝ պետության ղեկավարի հրամանագրին համապատասխան: Հուլիսի 25-ին այդ մասին հայտնել Է Քուվեյթի Al-Jаrida հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կառավարության նշանակված ղեկավարը պարտավոր Է կազմել նոր կաբինետ եւ նոր նախարարների ցուցակը ներկայացնել պետության ղեկավարի հաստատմանը: Հաղորդվում Է, որ նոր վարչապետի նշանակման հրամանագիրը Քուվեյթի Էմիրն ստորագրել Է կիրակի երեկոյան: Ահմեդ Նավաֆ ալ Ահմեդ աս Սաբահը ծնվել Է 1956 թականին: Իր քաղաքական կարիերան նա սկսել Է ներքին գործերի նախարարությունում, իսկ այն բանից հետո, երբ նրա հայրը դարձել Է Քուվեյթի Էմիրը, նշանակվել Է Ազգայն գվարդիայի ղեկավարի տեղակալ: Նախորդ կառավարությունում շեյխ Ահմեդն զբաղեցնում Էր փոխվարչապետի պաշտոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում