Գյումրեցիները և քաղաքի հյուրերը նշեցին Վարդավառը

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,24 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ հուլիսի 24-ին Գյումրիում նշվեց Վարդավառը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաքաղաքային տոնակատարության մեկնարկը տրվեց Թատերական հրապարակում՝ արձանների լվացմամբ։

Թատերական հրապարակից հետո միջոցառումները շարունակվեցին Գյումրու Վարդանանց հրապարակում: Հրապարակում ջուր մատակարարվում էր քաղաքապետարանի ջրցան մեքենաներով: Մինչև 7 տարեկան երեխաների համար առանձնացված հատվածներ կային:

«Սա Պայծառակերպության տոնն է՝ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է, ու թող Աստծո օրհնությունն իջնի հայ ազգի ու մեր Գյումրու վրա ու բարին բերի բոլորին»,-«Արմենպրես»-ին նշեց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝ խոստանալով, որ յուրաքանչյուր տարի նախկինից ավելի լավ է կազմակերպվելու տոնը:

Խաղից անմասն չէին նաև քաղաքի հյուրերը, հատկապես նրանք, ովքեր առաջին անգամ էին Գյումրիում ականատես լինում նման ժողովրդական միջոցառման, խոստացան՝ հաջորդ տարի ավելի մեծ խմբով ու հենց այդ օրը գալու են Գյումրի:

Տոնի ռիթմը ապահովում էր DJ SMOKE-ը:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Español

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ