ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու»-ի կազմը համալրվել է ևս մեկ ֆուտբոլիստով։ Ակումբը պայմանագիր է կնքել 25-ամյա ռուս պաշտպան Եվգենի Նազարովի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստըթիմ է տեղափոխվելչեխական «Բոհեմիանս 1905» ֆուտբոլային ակումբից, իսկ մինչ այդ երկար ժամանակ հանդես է եկել ռուսական «Կրասնոդար»-ի համակարգում։
Տեղափոխությունիցհետո պաշտպանը կիսվել է իր տպավորություններով.
«Ես միայն դրական տպավորություններ ունեմ։ Ինձ շատդուր եկավ տեղի հյուրընկալությունը, ինչը չէի ասի Չեխիայի մասին։ «Ուրարտու»-ում բոլորը պատրաստ են ցանկացած պահի օգնել,սա շատ հաճելի է։ Ակումբի բազան նույնպեստպավորեց ինձ, կարելի է նույնիսկ համեմատել «Կրասնոդար»-ի հետ, մարզումային լավ գործընթացի համար էլ հիանալի դաշտեր կան։ Ինձ շատ դուր եկավ նաև հենց մարզումների ընթացքը,կան բոլոր պայմանները զարգանալու և առաջգնալու համար»: