Բռնոյում Գրիգոր Մենդելի ծննդյան 200-ամյակին նվիրված համերգին հնչել է Մանսուրյանի նոր ստեղծագործությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնագետ, ժառանգականության մասին գիտության հիմնադիր Գրիգոր Մենդելի ծննդյան 200-ամյակին նվիրված համերգին Բռնոյում տաճարում հնչել է նաև նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ինչպես տեղեկացնում է «Օրեր»-ը՝ Բռնոյի Աստվածածնի վերափոխման տաճարում համերգին հնչել են հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և չեխ երգահան Լեոշ Յանաչեկի գլուխգործոցները:

Առաջին գործը եղել է Տիգրան Մանսուրյանի «Օրհներգ-Բարի նավապետ» ստեղծագործությունը, որը հնչել է առաջին անգամ: Այն բաղկացած է երկու բաժիններից: Ստեղծագործության առաջին մասը բաղկացած է «Հարց» շարականի առաջին երեք տներից, որը սկսվում է «Որ հայիս քաղցրութեամբ» և ավարտվում «օրհնեալ ես Աստըւած հարցըն մերոց» խոսքերով: Ստեղծագործության երկրորդ բաժինը երաժշտավորում է «Ողորմեա» շարականի բառերը:

Հայերեն

Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Քասախ համայնքի նախկին ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Իրանի արվեստի թանգարանի համալիրում կայացել է ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է ԵՊՀ նախաձեռնությամբ կազմակերպված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026» ամենամյա միջոցառմանը

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում MIT-ի հետ համագործակցության հնարավորությունները

Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգ

Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է շարունակել մեծությամբ երկրորդ պղնձի հանքավայրի շահագործումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին

Թուրք փորձագետը համոզված է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հասել են կարևորագույն հանգրվանի