Հունգարիայի վարչապետը նշել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում ԵՄ-ին անհրաժեշտ է նոր մոտեցում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությանն անհրաժեշտ է նոր ռազմավարություն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում, քանի որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին:
Ելույթ ունենալով Ռումինիայում՝ Օրբանն ասել է, որ ԵՄ ռազմավարությունը պետք է կենտրոնանա խաղաղության հասնելու վրա, այլ ոչ թե Ուկրաինայում Ռուսաստանին պարտության մատնելու վրա: