Տարածաշրջանային

Ստամբուլում կստորագրվի ուկրաինական հացահատիկի մատակարարման հետ կապված փաստաթուղթ

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում կստորագրվի ուկրաինական հացահատիկի մատակարարման հետ կապված փաստաթուղթ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշ մանրամասներ է հայտնել Ստամբուլում հուլիսի 22-ին ուկրաինական հացահատիկի մատակարարման միջանցքների բացման հարցով ՌԴ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հերթական հանդիպման սպասվող արդյունքների վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Այսօր Ստամբուլում ՄԱԿ-ի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ փաստաթուղթ կստորագրվի, որը կվերացնի գյուղատնտեսական միջանցքի ձևավորման ճանապարհին առկա խնդիրները։ Աշխարհը դրական նորություններ կլսի»,-ասել է էրդողանը:

Նա ուշադրություն է հրավիրել ռուս-ուկրաինական պատերազմի բացասական տնտեսական ազդեցության վրա, այդ թվում՝ Թուրքիայում, որտեղ գնաճ է նկատվում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում