Միջազգային

 Սոցիալիստական կոալիցիան Լուլա դա Սիլվային պաշտոնապես առաջադրել է Բրազիլիայի նախագահի պաշտոնին

2 րոպեի ընթերցում

 Սոցիալիստական կոալիցիան Լուլա դա Սիլվային պաշտոնապես առաջադրել է Բրազիլիայի նախագահի պաշտոնին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բրազիլիայի հույսի դաշնություն» կոալիցիան հուլիսի 21-ին երկրի նախկին նախագահ (2003 – 2010) Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային պաշտոնապես առաջադրել Է պետության ղեկավարի պաշտոնին հոկտեմբերին կայանալիք ընդհանուր ընտրություններում: Նրա զուգընկեր եւ փոխնախագահի պաշտոնի հավակնորդ Է հաստատվել Սան Պաուլուի նախկին նահանգապետ Ժերալդո Ալկմինը:

«Լուլա-Ալկմին բանաձեւն այսօր առավոտյան միաձայն հավանության Է արժանացել համագումարում ներկա գտնվողների կողմից»,- ասված Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Աշխատավորության կուսակցության (PT) կայքում, կուսակցություն, որը մտնում Է կոալիցիայի կազմի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի PT-ից կոալիցիայի կազմում են Բրազիլիայի կոմունիստական կուսակցությունը եւ «Կանաչ կուսակցությունը»: «Եթե դուք ցանկանաք, մեք կհոգանք այս երկրի ժողովրդի մասին: Որովհետեւ (գործող նախագահ Ժաիր) Բոլսոնարուն արժանի չԷ բրազիլացի ժողովրդին»,- հուլիսի 21-ին գրել Է Լուլա դա Սիլվան:

Հերթական ընդհանուր ընտրությունները, որոնցում հարավամերիկյան հանրապետության քաղաքացիները պետք Է, բացի նախագահից, ընտրեն նաեւ պատգամավորներին եւ դաշնային խորհրդարանի սենատորների մեկ երրորդին, ինչպես նաեւ նահանգների նահանգապետերին, նշանակված են 2022 թվականի հոկտեմբերի 2-ին:

Անհրաժեշտության դեպքում, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, հոկտեմբերի 30-ին տեղի կունենա երկրորդ փուլը: Վերջին հարցումների համաձայն՝ Լուլա դա Սիլվան ունի ամենաբարձր շանսերը դառնալու պետության հաջորդ ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում