Միջազգային

Իտալիայի նախագաhը ցրել է խորհրդարանը

1 րոպեի ընթերցում

Իտալիայի նախագաhը ցրել է խորհրդարանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ցրել է խորհրդարանը, նոր ընտրությունները կանցկացվեն աշնանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը:

Այս որոշմանը նախորդել էր վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականն այն բանից հետո, երբ կոալիցիայի հիմնական դաշնակիցները բոյկոտել էին վստահության քվեն:

Դրագին, սակայն, կշարունակի ղեկավարել ժամանակավոր կառավարությունը:

Ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան սեպտեմբերի 25-ին, կլինեն Իտալիայում երկրորդը չորս տարվա ընթացքում։

«Կառավարությունը ներկայացրել է իր հրաժարականը: Ես շնորհակալություն եմ հայտնել Մարիո Դրագիին և նախարարներին այս 18 ամիսների ընթացքում իրենց հանձնառության համար», - ասել է Մատարելան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում