Միջազգային

ԵՄ-ում հայտնել են, որ 477 միլիարդ եվրո են հատկացնում մշակույթի որորտի զարգացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ում հայտնել են, որ 477 միլիարդ եվրո են հատկացնում մշակույթի որորտի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը համախառն ներքին արդյունքի գրեթե 4 տոկոսը կամ 477 միլարդ եվրո Է հատկացնում Միությունում մշակույթի ոլորտի զարգացմանը, որտեղ գործի Է դրված 8 միլիոն մարդ, ավելի շատ, քան ավտոմոբիլային արդյունաբերության մեջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին հայտնել Է նորաստեղծությունների, մշակույթի, կրթության եւ երիտասարդության գործերի եվրակոմիսար Մարիա Գաբրիելը Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը ցուցադրեց թանգարաններին եւ մշակույթի մյուս հիմնարկություններին օգնություն ցույց տալու անհրաժեշտությունը սահմանափակումների ադապտացման եւ թվային տեխնոլոգիաների անցման գործում: Եվրոպայի հիմնադրամները 10 միլիարդ եվրո են տրամադրել այդ բնագավառում տաբեր ծրագրերի համար, այդ թվում Բելգիայի Գեղեցիկ արվեստների կենտրոնի թվայնացման, ինչպես նաեւ Չեխիայի արվեստի գործիչների համար դրամշնորհների նպատակով:

60 տոկոսով՝ մինչեւ 2,4 միլիարդ եվրո աճել Է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի ֆինանսավորումը, որը նպատակաուղղված Է ԵՄ-ի երկրների մշակութային համագործակցության զարգացմանը: Հունիսին Բրյուսելը գործի դրեց մշակութային ժառանգության համատեղ «ամպը»՝ եվրոպական գանձերի պահպանման համար՝ 110 միլիոն եվրո բյուջեով: Նախագիծը միավորում Է գիտնականների համակարգողների, արխիվիստների եւ վերականգնողների Եվրոպայից եւ նրանց Է տրամադրում տեխոլգիաներ ցուցանմուշների եւ արվեստի ստեղծագործությունների հետազոտությունների թվայնացման համար:

Գաբրիելի խոսքով՝ մշակույթը դառնում Է նաեւ կարեւոր «դիվանագիտական միջոց»: «Եթե մենք պատշաճ ուշադրություն չնվիրենք արվեստի օժանդակությանը, չենք կարող լուծել ամենաբարդ հասարակական խնդիրներից որոշները»,- կարծում Է եվրակոմիսարը. հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում