Մարիո Դրագին կրկին հայտարարել Է, որ պաշտոնաթող Է լինում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հուլիսի 21-ին խորհրդարանի ստորին պալատում հայտարարել Է, որ գնում Է հանդիպման հանրապետության նախագահ Սերջո Մատարելլայի հետ, որպեսզի հրաժարական տա, ինչպես սպասվում Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես խնդրում եմ դադարեցնել նիստը: Որովհետեւ ես գնում եմ հանրապետության նախագահի մոտ, որպեսզի հայտնեմ իմ մտադրությունների մասին»,- ասել Է Դրագին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :