Միջազգային

Իրաքում սուգ Է հայտարարվել Թուրքիայի կողմից գնդակոծման հետեւաքով զոհվածների հիշատակին

2 րոպեի ընթերցում

Իրաքում սուգ Է հայտարարվել Թուրքիայի կողմից գնդակոծման հետեւաքով զոհվածների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հուլիսի 21-ն ազգային սգի օր Է հայտարարել երկրի հյուսիսում թուրքական հրետանու գնդակոծման հետեւանքով զոհվածների հիշատակին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է INA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությաոն հայտարարությունը:

«Վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հուլիսի 21-ին սուգ Է հայտարարել Դահուքի նահանգում տուրիստական առողջավայրերից մեկի թուրքական դաժան ռմբակոծման հետեւանքով զհվածների հիշատակին»,- ասված Է հայտարարության մեջ: Հուլիսի 20-ին SHAFAQ News պորտալը հայտնել Է, որ Դահուքի նահանգում (մտնում Է Իրաքյան Քրդստանի կազմի մեջ) թուրքական հրետանու կողմից տուրիստական օբյեկտի գնդակոծման հետեւանքով զոհվել Է ինը մարդ, եւս 22-ը՝ վիրավորվել:

Հանրապետության ուժային գերատեսչությունների մամուլի ծառայությունը տեղեկացրել Է ութ մարդու զոհելու եւ 23-ի վիրավորվելու մասն: Իրաքի կառավարությանը կից Ազգայն անվտանգության խորհուրդը որոշել Է Անկարայից հետ կանչել գործերի ժամանակավոր հավատարմատարին կոնսուլտացիաների համար: Արտաքին գործերի նախարարութանը հանձարարված Է պատրաստել դոսյե Թուրքիայի կողմից արաբական հանարպետության ինքնիշխանության խախտումների մասին եւ գանգատ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, կանչել Բաղդադում Թուրքիայի դեսպանին եւ բողոք հայտնել նրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում