Միջազգային

Դանիական Geranium-ը դարձել Է աշխարհի լավագույն ռեստորանը The World՚s 50 Best Restaurants-ի վարկածով

2 րոպեի ընթերցում

Դանիական Geranium-ը դարձել Է աշխարհի լավագույն ռեստորանը The World՚s 50 Best Restaurants-ի վարկածով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոպենհագենի Geranium-ը համարվել Է աշխարհի լավագույն ռեստորանը գաստրոնոմիական ինդուստիայի The World՚s 50 Best Restaurants միջազգային վարկանիշի վարկածով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 19-ին այդ մասին հաղորդում Է դանիական TV2 հեռուստաալիքը:

«Կոպենհագենի դանիական Geranium-ն արժանացել Է «Միշլենի» երեք աստղի, զբաղեցրել Է առաջին տեղը 2022 թվականի աշխարհի 50 լավագույն ռեստորանների միջազգային վարկանիշում»,- տեղեկացնում Է հեռուստաալիքը: Գաստրոնոմիական ինդուստրիայի The World՚s 50 Best Restaurants վարկանիշի շնորհանդեսը պետք Է տեղի ունենար հուլիսի 16-ից մինչե 20-ը Մոսկվայում, սակայն կազմակերպիչների որոշմամբ կայացել Է Լոնդոնում: Այդ առթիվ կազմակերպված Է հնգօրյա թեմատիկ ծրագիր պրոֆեսիոնալների եւ բարձրակարգ խոհանոցի երկրպագուների համար:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք են այցելել ավելի քան երկու հազար պրոֆեսիոնալներ, գաստրոնոմիական տեսաբաններ, փորձագետներ եւ աշխահի լավագւյն հաստատությունների ավագ խոհարարներ: The World՚s 50 Best Restaurants-ը գոյություն ունի գրեթե 20 տարի եւ կողմնորոշիչ Է ծառայում միլիոնավոր համամադամասերների համար: Վարկանիշը կազմվում Է տարբեր երկրներից ավելի քան հազար խոհարարների, խոհարարական տեսաբանների, ռեստորատորների հարցման հիման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում