Միջազգային

Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանում այցով գտնվող Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Այսօրվա համաձայնագրով մենք պարտավորվում ենք ընդլայնել Հարավային գազային միջանցքը, կրկնապատկել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները»,-նշել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նա նշել է, որ այսօր հիմք են ստեղծում այս ոլորտում նոր գործընկերության համար:

Ադրբեջանը և Եվրամիությունը հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում