Միջազգային

Բորելը հաստատել է Ուկրաինային զենքի համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին ԵՄ որոշումը

1 րոպեի ընթերցում

Բորելը հաստատել է Ուկրաինային զենքի համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին ԵՄ որոշումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԵՄ ԱԳ նախարարության խորհրդի արդյունքների համաձայն, հաստատել է Եվրամիության քաղաքական որոշումը՝ Ուկրաինային զենքի համար լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Բոլոր նախարարները միակարծիք են եղել Ուկրաինային ուղղված համապարփակ աջակցությունը շարունակելու հարցում և քաղաքական որոշում են կայացրել ռազմական օգնության նոր տրանշ հատկացնելու մասին»,- հայտնել է Բորելը: Այսպիսով, ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ֆինանսավորումը հասել է 2,5 միլիարդ եվրոյի։ Բորելը չի նշել նոր ֆինանսավորման հատկացման կոնկրետ ժամկետներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում