Միջազգային

Եվրահանձնաժողովը հայտարարել Է, որ Եվրամիության  տարածքի կեսին երաշտ Է սպառնում

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը հայտարարել Է, որ Եվրամիության  տարածքի կեսին երաշտ Է սպառնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ամռանը երաշտ Է սպառնում Եվրամիության տարածքի գրեթե կեսին, ինչը կարող Է հանգեցնել բերքի նվազման եւ անտառային հրդեհների մակերեսի ընդլայնման: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Եվրահանձնաժողովի զեկույցում, որը հրապարակվել Է հուլիսի 18-ին: «Եվրամիությունում տեւական երաշտի տարածման վերլուծությունը ցույց Է տալիս, որ երաշտի պատճառով լուրջ մտահոգություն Է հարուցում Եվրամիության տարածքի 46 տոկոսը:

Եվրամիության տարածքի 11 տոկոսն արդեն խնդիրներ ունի հողի մեջ ջրի պակասի պատճառով»,- նշում են զեկույցում: Դա կարող Է 2022 թվականի բերքի Էական անկման հանգեցնել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում, Սլովենիայում եւ Խորվաթիայում: Եվրոպան ներկայումս անոմալ տապի ալիք Է, Ֆրանսիայում ջերմաստիճանը պահպանվում Է 38 – 40 աստիճանի մակարդակում, առանձին շրջաններում մոտենում Է 44 աստիճանին: Ըստ որում Եվրոպայի հարավը պատել են սեզոնային անտառային հրդեհները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում