Միջազգային

Չինաստանում ձկնորսանավի խորտակման հետեւանքով յոթ մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Չինաստանում ձկնորսանավի խորտակման հետեւանքով յոթ մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի արեւելյան ափին ձկնորսանավի խորտակման զոհ Է դարձել յոթ մարդ: Հուլիսի 18-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 17-ին ցերեկը Չզեցզյանի արեւելյան նահանգի Նինբո քաղաքի ջրատարածքում: Այն բանից հետո, երբ նավը շրջվել Է, ջրում հայտնվել Է 16 մարդ:

Փրկարարներին հաջողվել Է ջրից դուրս հանել նախ ինը մարդու, իսկ անուհետեւ եւս վեց մարդու առանց կյանքի նշանների, մեկը համարվել Է անհայտ կորած: Երկուշաբթի առավոտյան իշխանությունները հավաստել են եւս մեկ ձկնորսի մարմինը հայտնաբերելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում