Իգոր Ստանոևիչը հեռացել է «Արարատ»-ից
1 րոպեի ընթերցում
![Իգոր Ստանոևիչը հեռացել է «Արարատ»-ից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/07/1088442.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը երկկողմանի համաձայնության արդյունքում հեռանում է «Արարատից»։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իգոր Ստանոևիչը «Արարատի» կազմում անցկացրել է առաջնության 20 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։ Ակումբը շնորհակալություն է հայտնել Իգորին թիմում անցկացրած ժամանակահատվածի համար և հաջողություններ է մաղթել հետագա կարիերայում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 14-ին Երևանի «Արարատ»-ը սեփական հարկի տակ 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը մակեդոնական »Շկենդիա»-ի հետ: Մակեդոնական թիմը տնային խաղում 2-0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ: