Միջազգային

Ճապոնիայում կորոնավիրուսի նոր ռեկորդային թիվ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում կորոնավիրուսի նոր ռեկորդային թիվ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 110 հազար 675 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Japan Times-ը։ Սա ռեկորդային ցուցանիշ է երկրի համար՝ նախկին առավելագույն թիվը սահմանվել էր փետրվարի 5-ին (104 հազար 168 դեպք)։

Պարբերականի տվյալներով՝ հուլիսի 16-ին Տոկիոյում բացահայտվել է 18 հազար 919 նոր դեպք՝ գրեթե կրկնակի ավել նախորդ շաբաթ գրանցված ցուցանիշից: Ճապոնիայի մայրաքաղաքում երկու մարդ մահացել է վիրուսից։

Ճապոնիայում այս օրերին ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսի օմիկրոն շտամի BA.5 խիստ վարակիչ ենթատարբերակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում