Հասարակական

Անանյանը պարզաբանել է «Երևան-Ստամբուլ-Երևան» և «Երևան-Քիշնև-Երևան» չվերթերի հետ կապված խնդիները

2 րոպեի ընթերցում

Անանյանը պարզաբանել է «Երևան-Ստամբուլ-Երևան» և «Երևան-Քիշնև-Երևան» չվերթերի հետ կապված խնդիները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Flyone Armenia» չվացուցակը վերջին ուշացումներից հետո գալիս է իր բնականոն հունին, ընկերության ղեկավարությունը հուսով է, որ ամեն ինչ կշարունակվի այդ բնականոն հունով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Մամուլի ազգային կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Flyone Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ խոսելով նախորդ շաբաթ Երևան-Ստամբուլ և Քիշնև-Երևան չվերթերի հետ առաջացած խնդիրների մասին:

Անանյանը ճշգրտեց, որ խոսքը ոչ թե չվերթերի չեղարկման, այլ բավական երկարատև ուշացման մասին է:

«Խնդրի մասին խոսել եմ մեկ շաբաթ առաջ և հետո պարզաբանումներ տրամադրել եմ: Օդանավերից մեկի արագության տվիչների անհամապատասխանությունը տեսնելով՝ օդանավի հրամանատարը որոշում էր ընդունել թռիչքը դադարեցնելու մասին, և այդ դադարեցումը, քանի որ ավիացիայում ամեն ինչ գրաֆիկներով պայմանավորված է, բերել էր շղթայական ռեակցիայի և «Երևան-Ստամբուլ-Երևան» և «Երևան-Քիշնև-Երևան» չվերթերի տեղաշարժ էր տեղի ունեցել: Շաբաթ օրը «Երևան-Ստամբուլ-Երևան» խնդիրն էր ամբողջությամբ հաղթահարված, կիրակի երեկոյի դրությամբ՝ «Երևան-Քիշնև-Երևան» խնդիրը: Հիմա ավիաընկերության չվացուցակը գալիս է իր բնականոն հունին: Հուսով ենք, որ այդ հունը կշարունակվի», - պարզաբանեց Արամ Անանյանը:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում