Միջազգային

 Էստոնիայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

2 րոպեի ընթերցում

 Էստոնիայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել Է իր գլխավորած կաբինետի հրաժարականի մասին: Հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել Է ERR պետական հեռուստառադիոհաղորդումների ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կառավարության ղեկավարը հանդես Է եկել նախարարների կաբինետի հրաժարականի մասին պաշտոնական հայտարարությամբ»,- տեղեկացրել Է ռադիոկայանը: Ռադիոկայանի տվյալներով՝ Կալլասն առաջիկա ժամերին հանդես կգա զեկույցով նոր կաբինետ կազմելու սկզբունքների մասին: Այն կազմել Կալլասին առաջարկել Է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը: «Սակայն այդ լիազորությունները վարչապետը կստանա, եթե դրա օգտին քվեարկի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը»,- ճշտել Է ռադիոկայանը:

Կալլասը վարչապետի պաշտոնն զբաղեցել Է վերջին մեկուկես տարվա ընթացքում: Դեռ անցյալ շաբաթ նա ասել Է իր պաշտոնաթողության հնարավորության մասին՝ կառավարող կոալիցիայում ճգնաժամի պատճառով:

Հունիսի 3-ին Էստոնիայի նախագահը պաշտոնից ազատել Է ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի ղեկավարներին եւ եւս հնգ նախարարների, որոնք կառավարությունում ներկայացնում Էին Ցենտրիստական կուսակցությունը: Կառավարող կոալիցիայում տարաձայնությունների պատճառ Է դարձել խորհրդարանում ցենտրիստների կողմից քվեարկությունն Էստոներենով տարրական կրթության մասին օրինագծի դեմ, որին հավանություն Էր տվել կառավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում