Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է նախագահ Ռաջափաքսայի պաշտոնաթողության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջափաքսան պաշտոնաթող Է եղել, այդ մասին նրա պաշտոնական դիմումն ստացվել Է: Հուլիսի 15-ին Կոլոմբոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակ Մահինդա Յապա Աբեիվարդենան, տեղեկացնում «Արմենպրես»-ը:

«Գոտաբայա Ռաջափաքսան պաշտոնապես իր պաշտոնից հեռացել Է 2022 թվականի հուլիսի 14-ին»,- ասել Է խոսնակը, որի խոսքը մեջբերում Է երկրի News First նորությունների պորտալը: Աբեիվարդենան ցուցադրել Է պետության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին Ռաջափաքսայի ստորագրած դիմումը: Այն նրան Է ուղարկվել հուլիսի 14-ի երեկոյան Սինգապուրից Շրի Լանկայի դեսպանության միջոցով:

Աբեիվարդենան հիշեցրել Է, որ Շրի Լանկայի Սահմանադրության 38-րդ հոդվածին համապատասխան պետության ղեկավարը կարող Է պաշտոնաթող լինել ՝խորհրդարանի խոսնակին տալով իր կողմից ստորագրված դիմում պաշտոնաթողության մասին: «Այս պահից մենք կանցնենք նոր նախագահի սահմանադրական նշանակմանը»,- ընդգծել Է նա: Մինչեւ այս գործընթացի ավարտը նախագահի լիազորությունները կկատարի վարչապետն, ինչպես հետեւում Է պետության հիմնական օրենքի դրույթներից, հավելել Է խորհրդարանի խոսնակը: Նա նաեւ հայտնել Է, որ շաբաթ օրը խորհրդարանը կհավաքվի նիստի երկրի քաղաքական կարգավորման քննարկման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ