Միջազգային

Գերմանիայում սկսվել Է նավահանգստային աշխատողների գործադուլը

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում սկսվել Է նավահանգստային աշխատողների գործադուլը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանայի խոշորագույն քաղաքներում սկսվել Է նավահանգստային անձնակազմի գործադուլը, որը հանդես Է գալիս աշխատանքի վարձատրության բարձրացման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 14-ին այդ մասին հայտնել Է Գերմանիայի ծառայությունների ոլորտի աշխատողների ver.di միացյալ արհմիությունը:

«Նավահանգստային աշխատողների աշխատանքի վարձատրության բարձրացման հարցով Գերմանիայի նավահանգիստների կենտրոնական միության հետ բանակցությունների ընթացքում համաձայնության հասնել չի հաջողվել, դրանք դադարեցվել են: Այդ պատճառով ver.di-ն Գերմանիայի տարբեր նահահանգիստների մի քանի հազար աշխատակիցների կոչ Է արել միանալու 48-ժամյա գործադուլին»,- ասված Է կազմակերպության հայտարարության մեջ: Ճշտվում Է, որ աշխատողները պահանջում են աշխատավարձի բարձրացում մեկ ժամում 1,2 եվրոյով եւ գնաճային փոխհատուցում 7,4 տոկոսի չափով այն դեպքում, եթե աշխատանաքային պայմանագիրը կնքված Է առնվազն 12 ամիս ժամկետով:

Գերմանիայի ARD հեռուստաալիքը հուլիսի 14-ին հավաստել Է գործադուլն սկսվելու փաստը Բրեմենի, Բերմենհաֆենի եւ Համբուրգի նավահանգիստներում: Նաեւ հաղորդվում Է, որ գործադուլին պետք Է միանան նաեւ Էդմենի, Վիլհելմսհաֆենի եւ Բրակեի նավահանգիստների աշխատողները: Սա արդեն երրորդ նման գործադուլն Է վերջին ամսում, ճշտել Է ARD-ն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում