Միջազգային

Չինաստանի ավելի քան 900 միլիոն բնակիչներ ենթարկվում են անոմալ տապի ներգործությանը

1 րոպեի ընթերցում

Չինաստանի ավելի քան 900 միլիոն բնակիչներ ենթարկվում են անոմալ տապի ներգործությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մոտավորապես 1,4 միլիարդ բնակիչներց 900 միլիոնից ավելի մարդ վերջին 30 օրը ենթարկվում Է անոմալ տապի ներգործությանը, ինչպսին չի եղել արդեն ավելի քան 60 տարի: Հուլիսի 14-ին այդ մասին հայտնել Է «Չժունգո սինվենվան լրատվական պորտալը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի Պետական կլիմայական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտաի տվյալներով՝ երկրի մի քանի շրջաններում օդի ջերմաստիճանը գերազանցել Է պատմական ռեկորդը: Մասնավորապես, Հեբեյի հյուսիսային նահանգում այն բարձրացել Է Ցելսիուսի 44 աստիճանից: Ինչպես մեկնաբանել Է իրավիճակը կլիմայական կենտրոնը, XXI դարի սկզբից մեր մոլորակի հյուսիսային կիսագնդում ամառային շրջանի համար բնորոշ Է մթնոլորտային ջերմաստիճանի աճը: Գերատեսչությունն այս առանձնահատկությունը բացատրում Է կլիմայական փոփոխություններով եւ գլոբալ տաքացմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում