Իսրայելի եւ Հունաստանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել Իսրայելի օդային տարածությունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը եւ Հունաստանն անցկացրել են երկու երկրների ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների համատեղ վարժանքներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 13-ին այդ մասին հաղորդել Է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ վարժանքներն անցկացվել են հուլիսի 12-ին Իսրայելի օդային տարածությունում: «Վարժանքների շրջանակներում երկու երկրների ռազմաօդային ուժերն օդում ստեղծել են մի ամբողջ շարք սցենարներ, ներառյալ օդային մարտը եւ ինքնաթիռների լրալցավորումն օդում»,- ասված Է հաղորագրության մեջ: Ինչպես նշել են բանակի մամուլի ծառայությունում, այդ վարժանքները ծառայում են «հարթակ համատեղ վարժեցման եւ» Իսրայելի եւ Հունաստանի ռազմաօդային ուժերի միջեւ «հարաբերությունների ամրապնդման համար», ինչպես նաեւ «իրենցով խորհրդանշում են կարեւոր ուղենիշ Իսրայելի Պետության եւ Հունաստանի միջեւ ռազմավարական եւ միջազգային համագործակցության ամրապնդման գործում»:

«Այդ վարժանքները նաեւ նպաստում են զինվորականների տարբեր մարտական հմտությունների բարելավմանը եւ բարձրացնում են մարտում նրանց օպերատիվ ստանդարտներն, ինչն, իր հերթին, բարելավում Է անձնակազմի եւ տեխնիկական խմբերի ունակությունները»,- նշել են Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский Türkçe

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը