Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է արձանագրվել: Երիտասարդը, ում մոտ արձանագրվել է կապիկի ծաղիկը, օրերս է վերադարձել Եվրոպայից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ հիվանդությունը երիտասարդի մոտ թեթև ընթացք ունի, կյանքին վտանգ չի սպառնում: Երիտասարդը մեկուսացված է և գտնվում է բուժհաստատությունում: