Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այց է կատարել Վրաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային երկօրյա այց է կատարել Վրաստան: Պատվիրակության կազմում են եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ՖՆ եւ ՊԵԿ ստրաբաժանումների ներկայացուցիչներ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, Տիգրան Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Քուտաշվիլիի եւ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավայի հետ: Վրաստանի ֆինանսների նախարարի հետ հանդիպման ընթացքում կարեւորվել է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության նպատակով ռիսկերի գնահատման էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաեւ այդ համակարգերում ինքնաուսուցանվող (machine-learning) կամ արհեստական բանականության (artificial intelligence) գործիքների կիրառման փորձը:

«Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մաքսային եւ հարկային ոլորտներն առնչվող հարցերի լայն շրջանակ: Վրացի գործընկերները ներկայացրել են բաց բյուջեի հետազոտության երեք՝ բյուջետային գործընթացի թափանցիկություն, մասնակցողականություն եւ վերահսկողություն բաղադրիչների մասով Վրաստանի փորձը, մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտներում կատարված բարեփոխումները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին տրված հարկային արտոնությունները, ինչպես նաեւ հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին