Պաշտոնական

Հակոբ Արշակյանն ու Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարը քննարկել են տարածաշրջանային համագործակցության խթանմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանն ու Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարը քննարկել են տարածաշրջանային համագործակցության խթանմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 11-ին Կրասնոյարսկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստի շրջանակում հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Ուսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, քննարկվել են տարածաշրջանային համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համատեքստում առանձնակի նշանակություն ունեն Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր համայնքների ու մարզերի միջեւ գործուն կապերը: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ երկկողմ կապերի զարգացմանը նպաստող այս ներուժը պետք է լիարժեք եւ արդյունավետ օգտագործել:

Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ հայ-ռուսական դինամիկ երկխոսությունն այսուհետ եւս կզարգանա՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների բարօրության եւ բարգավաճման:

Կողմերը քննարկել են Կրասնոյարսկի երկրամասի եւ Հայաստանի մարզերի միջեւ զարգացման հեռանկարները:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում