Միջազգային

Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը. Ռաջապաքսը դեռ չի հեռացել երկրից

1 րոպեի ընթերցում

Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը. Ռաջապաքսը դեռ չի հեռացել երկրից

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շրի Լանկայում շաբաթ օրվանից՝ հուլիսի 8-ից տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերը նոր թափ են ստանում: Ըստ վերջին լուրերի՝ ցուցարարները գրավել են երկրի նախագահի նստավայրը Կոլոմբո քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական ՏԱՍՍ-ը, հղում անելով «Ֆրանս-պրես» գործակալության աղբյուրներին, գրում է, որ ցուցարարների ներխուժումից րոպեներ առաջ նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը լքել է նախագահական նստավայրի տարածքը:

Ռուսական մեկ այլ լրատվամիջոց, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, գրում է, որ Ռաջապաքսը ժամանել է օդանավակայան՝ երկիրը լքելու նպատակով:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Շրի Լանկայի վարչապետը շտապ խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Շրի Լանկայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել նախագահ Ռաջապաքսին հրաժարական տալ: Իսկ մինչ այդ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ նախագահի նստավայրը տասնյակ հազարավոր ցուցարարների վերահսկողության տակ է անցել: «Ֆրանս-պրես»-ի նույն աղբյուրները հայտնում են, որ Ռաջապաքսը դեռ համարվում է նախագահ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում