Միջազգային

Մահացել է Անգոլայի երկրորդ նախագահ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Անգոլայի երկրորդ նախագահ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:79 տարեկան հասակում կյանքից հեռացել է Անգոլայի երկրորդ նախագահ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը, որը ղեկավարել է աֆրիկյան երկիրը 38 տարի՝ 1979-2017 թթ.: Այդ մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտնում է բրիտանական BBC-ի ռուսական ծառայությունը:

Անգոլայի նախկին նախագահն իր մահկանացուն կնքել է իսպանական Բարսելոնայի հիվանդանոցում, որտեղ նա վերականգնողական կուրսեր էր անցնում սրտի կաթվածից հետո:

Ըստ BBC-ի՝ Սանտուշի կողմնակիցները նրան անվանում են «խաղաղության ճարտարապետ», քանի որ հենց նա է վերջ դրել 1975 թվականից ի վեր շարունակվող քաղաքացիական պատերազմին: Սակայն քննադատներն ասում են, որ Սանտուշի երկարամյա նախագահության ընթացքում Անգոլայում ծաղկել էր կոռուպցիան և խախտվում էին մարդու իրավունքները, և հենց անձնիշխանությունն ու կոռուպցիան թույլ չեն տվել նրան պահպանելու իր իշխանությունը: Նա իշխանության էր եկել 1979 թվականին՝ 37 տարեկան հասակում:

Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը սերտորեն կապված է եղել Խորհրդային Միության հետ և ամուսնացած է եղել ռուսաստանցի կնոջ հետ: Նրանց դուստրը Ֆորբսի վարկածով դարձել է Աֆրիկայի առաջին կին միլիարդատերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում