Միջազգային

Հարավային Կորեայի ակտիվիստներն օդապարիկներով դեղորայք են ուղարկել ԿԺԴՀ

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի ակտիվիստներն օդապարիկներով դեղորայք են ուղարկել ԿԺԴՀ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փախստակների «Մարտիկներ հանուն ազատ Հյուսիսային Կորեայի» միավորումը հուլիսի 6-ին կրկին ԿԺԴՀ-ի տարածք Է արձակել ղեղորայքով եւ պաշտպանական դիմակներով օդապարիկներ՝ որպես օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի գործում՛ Այդ մասին ասված Է հուլիսի 7-ին խմբի տարածած մամուլի տեղեկագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դա արդեն թվով երրորդ նման ակցիան Է, նախորդները տեղի են ունեցել հունիսի 5-ին եւ 28-ին: Այս անգամ ակտիվիստները 20 օդապարիկներով ուղարկել են 70 հազար հաբ ցավազրկող միջոց, 20 հազար դիմակ եւ 30 հազար հաբ վիտամին C:

Ակտիվիստները նաեւ ընդգծել են, որ ԿԺԴՀ-ում կորոնավիրուսը տարածվել Է ոչ թե «Մարտիկներ հանուն ազատ Հյուսիային Կորեայի» միավորման թռուցիկների եւ ծանրոցների, այլ ապրիլյան շքերթի պատճառով: Ավելի վաղ ժողովրդական հանրապետության իշխանությունները տեղեկացրել Էին հետաքննության արդյունքների մասին, որոնց համաձայն ԿԺԴՀ-ում կորոնավիրուսի բռնկումը տեղի Է ունեցել Կոնվոնդոյի նահանգում Հարավային Կորեայի հետ սահմանին «օտար» օբյեկտների հետ ժողովրդական հանրապետության զինվորի եւ երեխայի շփումից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում