Միջազգային

Իռլանդիայի վարչապետը ժամանել Է Կիեւ. RTլ

1 րոպեի ընթերցում

Իռլանդիայի վարչապետը ժամանել Է Կիեւ. RTլ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինն այցով ժամանել Է Կիեւ, որտեղ հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմր Զելենսկիի հետ: Հունիսի 6-ին այդ մասին հաղորդել Է RTլ հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ Ուկրաինա իր առաջին այցի ընթաքում Մարտինը նաեւ այցելել Է Կիեւի մարզի Բորոդյանկա քաղաք, «Անտոնով» ավիաշինական ընկերության օդաթռիչքարան Գոստոմելում, ինչպես նաեւ Բուչու, որտեղ մարտեր են մղվել Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության առաջին շաբաթներին: Իռլանդիայի իշխանություններն ընդհանուր առմամբ շուրջ 25 միլիոն եվրո են տրամադրել Ուկրաինային հումանիտար օգնություն ցույց տալու համար: Փետրվարի վերջից Իռլանդիա Է ժամանել ավելի քան 36 հազար փախստական Ուկրաինայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում