Հասարակական

Ամերիկյան խոշոր Align Technology ընկերությունը Երևանում գրասենյակ է բացել

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան խոշոր Align Technology ընկերությունը Երևանում գրասենյակ է բացել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրթոդոնտիայում օգտագործվող թվային 3D սկաներների և թափանցիկ Invisalign հարթեցնող սարքերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան խոշոր Align Technology ընկերությունը գրասենյակ է բացել Երևանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերությունը զարգացնում է բժշկական տեխնոլոգիաները՝ ինովացիոն լուծումներ օգտագործելով: Align Technology-ի ամբողջ ակտիվը կազմում է 19,5 մլրդ դոլար, ունի մոտ 22 500 աշխատակից աշխարհի տարբեր երկրներում:

Ընկերությունն իր աշխատակիցների մի մասին Մոսկվայից տեղափոխել է Երևան, սակայն ընկերության նոր գրասենյակում կա 32 թափուր աշխատատեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում