Ֆրանսիան COVID-19-ով վարակվածների աճի պատճառով կարող է սահմաններին սանիտարական կտրոններ կիրառել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը, կապված երկրում կորոնավիրուսի դեպքերի աճի հետ, օրինագիծ է առաջարկել, որը թույլ է տալիս սահմաններին սանիտարական կտրոններ կիրառել։ Ազգային ժողովը այն կքննարկի հուլիսի 11-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Օլիվյե Վերանը:

«Սա հնարավորություն կտա ընդլայնել մի շարք անհրաժեշտ հրամաններ՝ մեր երկրում COVID-19 համաճարակին հակազդելու համար», - ասել է նա։

Նա պարզաբանել է, որ օրինագիծը չի նախատեսում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի այլ միջոցներ։

Օրինագիծը չի նախատեսում ո՛չ արտակարգ դրությունը վերականգնելու հնարավորության շարունակությունը հուլիսի 31-ից հետո, ո՛չ էլ մարդաշատ վայրեր մուտք գործելու համար թեստավորման կամ պատվաստման թերթիկների վերադարձ։

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսային վարակի առկայության թեստերի արդյունքների և քաղաքացիների պատվաստումների մասին տեղեկություններով ֆայլերը կպահպանվեն մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը:

Հայերեն Русский

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը

Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո

ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան

Եվրոպական մի շարք ընկերություններ հայտնել են սուպերմարկետների սառնարանների վրա նոր կիբերհարձակումների մասին