Միջազգային

Լիտվան պատրաստվում է ՆԱՏՕ-ի բրիգադի մշտական ​​տեղակայմանը 2027 թվականին

1 րոպեի ընթերցում

Լիտվան պատրաստվում է ՆԱՏՕ-ի բրիգադի մշտական ​​տեղակայմանը 2027 թվականին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան կնախապատրաստվի իր տարածքում ՆԱՏՕ-ի միավորված բրիգադի մշտական տեղակայմանը մինչև 2027 թվականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կեստուտիս Բուդրիսը:

Նրա խոսքով՝ երկիրն այժմ պատրաստ է ընդունել դաշինքի լրացուցիչ ուժեր՝ անվտանգության իրավիճակի սրման դեպքում։

Միաժամանակ Բադրիսը մանրամասնել է, որ դաշինքի բրիգադի մշտական տեղակայման համար անհրաժեշտ է ենթակառուցվածքի ամբողջական զարգացում։ Ինչպես նշել է նախագահի խորհրդականը, նման զարգացման ծրագրերը քննարկվել են պաշտպանության պետական խորհրդի նիստում։ Նախատեսվում է, որ համապատասխան ենթակառուցվածքները պատրաստ կլինեն մինչև 2027 թվականը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում