Սպորտ

Գերմանացի և շվեյցարացի մրցավարները կսպասարկեն «Փյունիկ»-ի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Գերմանացի և շվեյցարացի մրցավարները կսպասարկեն «Փյունիկ»-ի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկ»-ի հանդիպումը կսպասարկեն գերմանացի և շվեյցարացի մրցավարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հուլիսի 5-ին, Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ. խաղարկության որակավորման 1-ին փուլի առաջին խաղում «Փյունիկն» ընդունելու է ռումինական «Կլուժին»: Խաղը կսպասարկի հետևյալ մրցավարական անձնակազմը. գլխավոր մրցավար՝ Բաստիան Դանկերտ (Գերմանիա), մրցավարի օգնականներ՝ Բեկիմ Զոգայ և Յան Քոբելի (Շվեյցարիա), 4-րդ պաշտոնյա՝ Մարտին Պետերսեն (Գերմանիա), ՈւԵՖԱ-ի պատվիրակ՝ Բակար Ժորդանիա (Վրաստան):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում