Միջազգային

Ուկրաինան խնդրել է Թուրքիային կալանել ռուսական դրոշի տակ գտնվող հացահատիկով բեռնված նավը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան խնդրել է Թուրքիային կալանել ռուսական դրոշի տակ գտնվող հացահատիկով բեռնված նավը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևը Անկարային խնդրել է կալանել Թուրքիա մեկնող Բերդյանսկից ուկրաինական հացահատիկ տեղափոխող Ռուսաստանի դրոշով նավը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով՝ Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությանը։

«Ուկրաինան Թուրքիային խնդրել է կալանավորել ռուսական դրոշով «Ժիբեկ Ժոլի» բեռնատար նավը, որը տեղափոխում էր ուկրաինական հացահատիկ, որն արտահանվում էր Բերդյանսկ նավահանգստից»,-հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի ԱԳՆ-ի պաշտոնյան, հղում անելով երկրի ծովային վարչակազմից ստացված տեղեկատվությանը, հայտնել է, որ նավի վրա Բերդյանսկից մոտ 4,5 հազար տոննա հացահատիկ է եղել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում