Նախանշվել են Սերբիայի հետ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մի շարք հնարավորություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 29-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության պատվիրակությանը՝ Սերբիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, կողմերը փոխադարձ ներկայացրել են տեխնոլոգիական ոլորտի իրենց ձեռքբերումներն ու իրականացվող ծրագրերը, նախանշել երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։

«Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է նախարարության գործունեությանը և իրականացվող աշխատանքներին, ներկայացրել ՀՀ կառավարության քաղաքականությունն՝ ուղղված ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել թվայնացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տեխնոլոգիական կրթությանը, տրամադրվող հարկային արտոնություններին, «Ինժեներական քաղաք» ծրագրին»,- ասվում է հաղորդագրության մեջ

Ըստ աղբյուրի՝ Նեմանյա Ստարովիչը ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի սերբական փորձը՝ առանձնացնելով թվայնացման, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, տեխնոլոգիական կրթության ուղղությունները, ընդգծել արդյունաբերության մեջ տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը, որում նշանակալի ձեռքբերումներ ունի Սերբիայի Հանրապետությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացված ոլորտների վերաբերյալ երկու երկրների միջև համագործակցության մի շարք հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև վերջերս ուղեծիր դուրս բերված Հայաստանի առաջին արբանյակին:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում